1342 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
Այլընտրանքային տեքստեր
Ժող ջան, սա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կազմած դասագիրքն է: Ի՞նչ կարող եմ ասել այս դասագրքի կապակցությամբ, օ, հպարտ իմ քաղաքացիներ:
ա. դասագիրքը լի է փաստական, գիտական ու լեզվական սխալներով, իսկ տեխնիկական վրիպակների քանակը միայն հաշվելով, ըստ էության, կարող եմ ասել, որ ես չէի ցանկանա, որ իմ երեխաները այսպիսի խոտան դասագրքերով ու սխալներ տեսնելով ու դրանց հարմարվելով ուսում ստանան: Ժաննա, նստի, անբավարար:
բ. ժող ջան, մենք դեռ պետք է պարզենք արդյոք ԿԳՄՍ-"Մասնակցային դպրոց"-Սմբատ Հովհաննիսյան եռանկյունին հավասարաթև է, թե՞ կոռուպցիոն հենքով բուրգ է: Հենց երեկ կառավարության շենքի աածական հավաքարարը ինձ տեղեկացրեց, որ դասագրքի հեղինակի կողակիցը սերտ ընկերական կապեր ունի իմ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութjունյանի հետ: Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն: Բա եղա՞վ Արայիկ ու Ժաննա: Նստեք, երկուս եք ստանում:
գ. նախարար Ժաննա Անդրեասյան, էդ որ պատմաբան մասնագետների հետ հանդիպում ես նշանակում, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու նույն այդ պահին դասագիրքը քննադատող պատմաբանի ընտանիքի անդամներին ոստիկաններով ահաբեկում են: Արա, հո դուք բեգեմոտ չեք Էդքան անտաղանդ եք աշխատում: Նստի երկուս:
դ. Ժող ջան, էդ 100-ից ավելի մասնագետ-պատմաբան որ ղալմաղալ են անում էս գյոզալ դասագրքի հետ կապված, ուշադրություն մի դարձրեք, իրենք բոլորը մասնագիտական կրթություն ու դիպլոմ են ստացել նախկինների օրոք, իսկ ես նախկինների օրոք դիպլոմ չեմ ստացել, դրա համար էլ ինձ իրավունք եմ վերապահում ոչ մասնագիտական կարծիք հայտնել պատմության դասագրքի մասին: Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ էլ դիպլոմ եք ստացել փախստականների ճամբար ԵՊՀ-ում, այդպե՞ս է. Ըհը, երկուսդ էլ անբավարար եք ստանում:
ե: ժող ջան, հապա մի հիշեք "իրական Հայաստան" կառուցելու ժամանակ այս տարի ինչ նախանձելի ու անգերազանցելի քայլ կատարեցինք, որի մասին կերազեին բոլոր նախկինները: Հապա հիշեք մեր սուպերպատմաբան Սմբատ Հովհաննիսյանի կազմած 8-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ գրված "Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Արևելյան Հայաստանը" ձևակերպումը Մոսկվայից եկած հրահանգի հիման վրա ինչպիսի տիեզերական արագությամբ փոխեցինք ու ներողություն խնդրեցինք ռուսներից: Նախկիններից նման խիզախություն կտեսնեի՞ք: Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դպրոցական դասագրքում այլ երկրի քաղաքական ղեկավարության քննադատության արդյունքում շատ արագ կողմնորոշվելու և թույլ տված սխալն ուղղելու համար, Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ ստանում եք հինգին գումարած, մոտեցրեք օրագրերդ ու մի շաբաթ աչքիս չերևաք:

Նմանատիպ նյութեր
1720 դիտում
13:50 17-08-2024
Այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. Դեմոյան
2368 դիտում
10:36 15-04-2016
Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան. Հայկ Դեմոյան. «Իրավունք»
3019 դիտում
21:48 01-08-2020
Հայկ Դեմոյան. Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու
Այս բաժնից
901 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7594 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
706 դիտում
19:27 31-12-2024
Եկեք փառք տանք Աստծուն, որ մի տարի ևս ապրելու պարգևը շնորհեց մեզ․ Արամ Ա