ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ
Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ: Գրում են վրացական լրատվամիջոցները։
ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության պարզաբանման համաձայն՝ Իվանիշվիլու բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ամերիկյան անձանց սեփականության կամ վերահսկողության տակ, կսառեցվեն:
Հայտնի չէ, թե Իվանիշվիլու կարողության որ մասն է դեռ գտնվում Արևմուտքում: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ միլիարդատերն իրեն պատկանող արվեստի գործերը դուրս է բերել Լոնդոնից և Նյու Յորքից։