ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Նրա անունը Թբիլիսիի ժամանակով 20:00-ին հայտնվել է OFAC-ի (արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության) ցուցակում: OFAC ցուցակի համաձայն՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի մաս են կազմում։