211652_close_icon
views-count1074 դիտում article-date 22:24 03-03-2014

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կարողությունը նվազել 1.1 միլիարդ դոլարով

Հայտնի Forbes ամսագիրի կազմած Աշխարհի ամենահարուստ անձանց ցանկում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 270-րդն է և անցնող տարվա ցանկի համեմատ զիջել է իր դրքերը: Ըստ 2013 թվականի ցանկի նա եղել է 229-դ տեղում: Նրա այս տարվա կարողությունը գնահատվել է 5,2 միլիարդ, իսկ անցած մարտին նա ուներ 5,3 միլիարդ, այսինքն կարողությունը նվազել է 100 մլն դոլարով: Հատկանշական է, որ 2012 թվականի տվյալների համեմատ նրա կարողությունը նվազել է 1,1 միլիարդ դոլարով: Նշենք, որ նա Վրաստանի վարչապետ էր դարձել 2012 թվականի հոկտեմբերին և պաշտոնավարել մինչև 2013 թվականի նոյեմբեր:

Նմանատիպ նյութեր