ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովի գործով կալանվել է 1938-1977 թթ․-ի արտադրության 12 ռետրոավտոմեքենա և 1953 թվականի թողարկման 2 ռետրոմոտոցիկլետ, հետևում է РИА Новости-ի տրամադրության տակ եղած դատական փաստաթղթերից։ Փոխանցում է News.am-ը։
Դրանց թվում են 1942 թվականին թողարկված հազվագյուտ «Packard»-ը և 1948 թվականի արտադրության բրիտանական «Triumph 1800» ռոդսթերը, ինչպես նաև 1941 թվականի «Chevrolet»-ը և 1969 թվականի «Москвич-412»-ը:
Ապրիլի վերջին Իվանովին ուղարկել էին քննչական մեկուսարան՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար։ Նրա փաստաբան Մուրադ Մուսաևը РИА Новости-ին ասել է, որ հետաքննությունը նախկին փոխնախարարին մեղադրում է մոտ մեկ միլիարդ ռուբլու չափով կաշառք վերցնելու մեջ, սակայն նա չի ընդունում իր մեղքը։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իվանովի նկատմամբ մեկ այլ քրեական գործ է քննվում՝ Կերչի անցման համար լաստանավերի առքուվաճառքից փոխարժեքի տարբերության միջոցով ավելի քան 200 միլիոն ռուբլու հափշտակության, ինչպես նաև փլուզված «Интеркоммерц» բանկից 3,2 միլիարդ ռուբլու հափշտակության վերաբերյալ։ Ինչպես РИА Новости-ին է ասել Մուսաևը, գործը բացվել է ութ տարի առաջ, և պաշտպանական կողմը մեղադրանքը «ամբողջովին անհիմն» է համարում։