9121 դիտում
10:19 19-10-2018
Ավտոմեքենաների «հավաքածու», 200․000 դոլար, 62 միլիոն դրամ... փոխնախարարի ունեցվածքը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին:
Նա հայտարարագրել է «MOSKVICH 400», «GAZ 12», «GAZ 67», «GAZ 13 CHAYKA», «GAZ 24», «TOYOTA RAV 4 2.0», «MOSKVICH 403», «ZAZ 965» մակնիշների թվով 8 ավտոմեքենա: Վերոնշյալ ժամանակահատվածում փոխնախարարի դրամական միջոցները կազմել են 200 000 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 62 384 000 ՀՀ դրամ:
Եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 8 384 000 դրամ և 2270 ԱՄՆ դոլար: Եկամուտ է ստացել նաև շահաբաժնից: Թե որ ընկերությունից է շահաբաժինը, նշված չէ, բայց այն կազմել է 25 մլն ՀՀ դրամ: Գույքը օտարելուց ստացված եկամուտն էլ կազմել է 29 մլն ՀՀ դրամ:
Նախարարության կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 2010– 2013թթ. Բագրատ Բադալյանը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետը: 2013-2014թթ. եղել է ՀՀ վերահսկիչ պալատի 5-րդ վարչության մասնագետ: 2014-2015թթ. կրկին պաշ տոն է զբաղեցրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում՝ լինելով «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազ մակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ինժեները: Իսկ 2015-2018թթ. եղել է «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
51498 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
3288 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»