211652_close_icon
views-count1699 դիտում article-date 23:04 14-12-2024

Վրաստանում հնդկական ռեստորանում 12 մարդ է մահացել

Վրաստանի Գուդարի բարձր լեռնային հանգստավայրում հնդկական ռեստորանում հայտնաբերվել է 12 մարդու դի, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Փոխանցում է News.am-ը։

Մահացածներից 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հաղորդվում է, որ նրանք աշխատանքի են ընդունվել այդ հաստատությունում և բնակվել այնտեղ՝ երկրորդ հարկում։

Մահվան հավանական պատճառը դժբախտ պատահարն է։ Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել։ Հայտնի է, որ աշխատողների սենյակների մոտ՝ փակ սենյակում, աշխատում էր գեներատոր։ Այն գործարկվել է էլեկտրաէներգիայի անջատումից մեկ օր առաջ։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Այս փաստի առնչությամբ ակտիվորեն կատարվում են քննչական գործողություններ, տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները, կատարվում են հարցաքննություններ»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը):

Նմանատիպ նյութեր