211652_close_icon
views-count21378 դիտում article-date 16:17 12-12-2024

Ժողովրդին հայտնի Աերացիայի կամուրջը արդեն 80 տոկոսով պատրաստ է. ճանապարհաշինարարներն անգամ անձրևային պայմաններում են իրենց գործն անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, վերաբացվեց Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհը կապող Նոր Հաճնի կամուրջը: Իսկ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կարելի է ասել, որ ճանապարահաշինարարները անգամ անձրևային եղանակին իրենց աշխատանքն են կատարում և դրա շնորհիվ Երևանն Արարատի մարզին կապող, ժողովրդին հայտնի Աերացիայի կամրջին 80 տոկոս աշխատանքներ են իրականացվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհաշինարարների կողմից ամբողջությամբ տեղադրվել են նոր, ավելի որակյալ և ամուր բետոնե հենասյուներ, որոնց վրա էլ տեղադրվել է լայնությամբ 9 բետոնե ծածկ, ու հիմա անձրևի տակ մարդիկ չեն դադարեցնում աշխատանքը, կատարում են անհրաժեշտ գործողություններ:  

Առաջիկա օրերին տեղադրվելու են պաշտպանիչ երկաթե ճաղավանդակները, հետագայում ասֆալտապատումից հետո տեղադրվելու են նաև արտաքին լուսավորության համար նախատեսված լույսեր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կամրջի հարևանությամբ բնակվողներն ասում էին.

«Թող ոչ ոք անուն չդնի, թե էս մարդիկ չեն աշխատում. մեր տների դիմաց է, մենք օր տեսնում ենք, թե մինչև քանիսն են էս մարդիկ աշխատում:

Առանց չափազանցության՝ իրենց հանգստի՝ շաբաթ և կիրակի օրերին են նույնիսկ աշխատում, երբեմն էլ՝ մինչև կեսգիշեր:

Ա,են օր տեսնում ենք, որ գործը մեծ թափով առաջ է գնում ու ամենակարևորներից մեկը նաև այն է, որ մարդիկ սրտացավ մոտեցում են ցուցաբերում, նվիրվածությամբ են կատարում իրենց գործը:

Էս մարդկանց պետք է խրախուսել, որ տրամադրված են ժամկետից շուտ կամուրջը հանձնել շահագործման, ու հավատացեք՝ դրանից որակը չի կորում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայիս Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, մեր տեղեկություններով, այցելել են այստեղ՝ առանց որևէ մեկին տեղեկացնելու, հետևել են աշխատանքներին, ինչը էլ ավելի է պարտավորեցրել ճանապարհաշինարարներին՝ գործը արագ և որակյալ անելու համար:  

Վստահ ենք՝ կամուրջը շահագործելուց հետո այն մի 100 տարի ծառայելու է իր նպատակին, իսկ երթևեկությունն էլ կբեռնաթափվի:  

Միակ խնդիրն այն է, որ կամրջի հարևանությամբ կան մի 2 չորացած, ամեն պահի ընկնելու վտանգի հավանականությամբ փտած ծառեր, որոնք ճիշտ կանեն էտել, հակառակ դեպքում կամուրջը բացվելուց հետո չկա երաշխիք, որ այդ ծառերը չեն տապալվի՝ վնասելով թե՛ կամրջի ճաղավանդակները, թե՛ կամուրջը, իսկ գուցե նաև այդ պահին նշված վայրով ավտոմեքենա անցնի ու նրանք կտուժեն, խնդրում ենք պատկան մարմիններին մինչև կամրջի վերաբացումը այդ չորացած ծառերը հեռացնեն ու կարող են նաև բարի գործ անել. մի քանի ընտանիքներ կմնան մոտակայքում ապրող, ովքեր սոցիալապես անապահով են ու որպես վառելափայտ դա բաժանեն այդ ընտանիքներին:  
Նորից շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, կառուցապատողներին, որ էս գործը բարձր որակով ավարտին են հասցնում»:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 19-ին ճանապարհաշինարարների աշխատանքի շնորհիվ արդեն տեսանելի էր մեծ առաջընթաց՝ Երևանն Արարատի մարզին կապող, հիմնովին վերակառուցվող Գետափնյա-Գետամեջ ճանապարհին կառուցվող կամրջին։ 

Տեղադրվել էին նոր երկաթբետոնե հատուկ սյուներ, իսկ մինչ այդ ապամոնտաժվել ու հեռացվել էին «դարն ապրած», ամբողջությամբ փտած սյուները։

Աշխատանքները կատարվում էին շաբաթվա բոլոր՝ անգամ հանգստյան օրերին, իսկ կամրջի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն էլ իրենց շնորհակալությունն էին հայտնում՝ ասելով․ «Ամեն օր մենք տեսնում ենք էս մարդկանց սրտացավ աշխատանքը ու բավականին մեծ տեմպերով գործը առաջ է գնում՝ այդ թվում կատարվում է որակյալ աշխատանք։ Կամրջի վերջնական ավարտից հետո խոստացել են, որ լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը ու այդ ամենից հետո երթևեկությունը նշված հատվածում կդառնա ավելի ապահով ու անվտանգ։ Որպես թաղամասի բնակիչներ մեր շնորհակալությունն ենք հայտնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանին, կամրջի աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը, որ բարձր որակի գործ են կատարում»։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր