211652_close_icon
views-count1027 դիտում article-date 12:02 09-12-2024

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն:

Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

ԲԴԽ որոշման համաձայն, դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատաարել այն, և ավելի քան մեկ տարի անց է այն հանձնել առաքման:

«Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Ստեփանյանը 2019-24թթ, եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այժմ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր