Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանի բժշկական կենտրոնը՝ տնօրեն Անուշ Իսպիրյանի առաջնորդությամբ, հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին և Էրեբունի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանին։
Այցի շրջանակներում պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ը և Էրեբունի բժշկական կենտրոնի թիմը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի գլխավորությամբ, Ստեփանավանի ԲԿ-ում իրականացրել են մի շարք հաջողված վիրահատություններ և անցկացրել փորձի փոխանակում՝ աշխատելով կենտրոնի մասնագետների հետ։
Այցի նպատակը նաև կրթական էր՝ տեղի բժիշկներին մատուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիք ու փորձ։
Բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանը խորին շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրերին՝ նշելով, որ նմանատիպ այցերն անգնահատելի ազդեցություն ունեն կենտրոնի մասնագետների մասնագիտական զարգացման և միջազգային փորձի ձեռքբերման վրա։
Այցը իրականացվել է PUM - Նիդեռլանդների Ավագ Խորհրդատուներ ծրագրի շրջանակներում։ PUM-ը, լինելով Հոլանդիայի կառավարության ծրագրերից մեկը, աջակցում է զարգացող երկրների տնտեսական և առողջապահական ոլորտներին՝ իրենց փորձագետների միջոցով:
Ստեփանավանի բժշկական կենտրոնի թիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է համագործակցել միջազգային հեղինակավոր մասնագետների հետ՝ բուժառուների առողջությունը բարելավելու և լավագույն ծառայություններ մատուցելու համար։
Նմանատիպ այցերը Ստեփանավանի բժշկական կենտրոնում լինելու են շարունակական։