211652_close_icon

Ռուսաստանի բանակը հայտնել է Դոնեցկի Բլագոդատնոյե գյուղը գրավելու մասին

views-count1237 դիտում article-date 15:15 08-12-2024
Ռուսաստանի բանակը հայտնել է Դոնեցկի Բլագոդատնոյե գյուղը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Փոխանցում է News.am-ը։

Հաղորդվում է, որ մարտական գործողություններն իրականացրել է «Վոստոկ» խմբավորումը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինոպոլ, Վրեմևկա, Նեսկուչնոյե և Բոգատիր բնակավայրերի տարածքներում ջախջախիչ հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված բրիգադի կազմավորումներին և տարածքային պաշտպանության երկու բրիգադի։ Հակառակորդի գրոհային խմբերի երկու հակագրոհները հետ են մղվել»,- ասվում  է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր