211652_close_icon
views-count1306 դիտում article-date 17:33 19-11-2024

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը

Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում  գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։

Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում.

2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։

Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,- գրել է նա:

Զեյնալյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Նմանատիպ նյութեր