24536 դիտում
22:57 02-11-2022
Մինչ Տիգրան Ավինյանը Արաբկիրի թաղապետի հետ ծանոթանում էր Արաբկիրի խնդիրներին, «Թամանյանը գերեզմանում 180 աստիճան, երևի, շուռ եկավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևանի փոխքաղաքապետ, ապագա քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում։
Նրա առաջին կանգառը եղել է Մամիկոնյանց փողոցը՝ Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինհրապարակից։
Տ. Ավինյանը ծանոթացել է նաև շինբարեկարգման ծրագրերի իրականացվող ընթացքին, այցելել մի քանի բակեր, տեղում զրուցել բնակիչների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին ու անձամբ ներկայացրել առաջիկա անելիքները։
Փոխքաղաքապետին ուղեկցողների մեջ է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
SHAMSHYAN.com-ը մի քանի օր է, ահազանգեր է ստանում Արաբկրր վարչական շրջանի Կոմիտասի շուկայի հետնամասում ապրող շենքերի ու սեփական տների բնակիչներից, ովքեր նշում են, որ Երևանի նախկին քաղաքապետերից մեկի ոչ ճիշտ թույլտվության արդյունքում բարձրահարկ շենք է կառուցվել՝ չպահպանելով տարրական ոչ մի նորմեր։
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս շենքը, որ կառուցել են, լրիվ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Էդ շինթույլտվություն տվողը, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով է մտածել։ Ասում են՝ Երևանը վարդագույն քաղաք է, ու էդ վարդագույն քաղաքի հիմնադիրներից ճարտարապետ Թամանյանը, ով գիտի, հիմա գերեզմանում շուռ է գալիս։ Էս տեսակ շենք, որ թույլատրել են, մտածե՞լ են անվտանգության կանոնների մասին։ Աստված չանի, եթե հանկարծ արտակարգ դեպք լինի, հրշեջ մեքենաները, շտապօգնության բրիգադները ո՞նց են մոտենալու, ու որ ամենակարևորներից մեկն է, փրկարարները ո՞նց են տարհանելու քաղաքացիներին։ Մի քանի օր առաջ տեղեկացել էինք, որ Տիգրան Ավինայանն այցելելու է Արաբկիր համայնք։ Մեծ ուրախությամբ սպասում էինք, որ կգար նաև էս կողմերը ու իրեն մատնացույց կանեինք հայտնի՝ «Կոշկին դոմ» մուլտֆիլմի «դոմից» ավելի տարօրինակ, ավելի փնթի ու վտանգավոր կառուցված շենքը, որ սեփական աչքով տեսներ, որ դեռ շենքը շահագործման չհանձնած, ինչ ահավոր վիճակում է։ Բայց դե զուր էր մեր սպասումները։ Թաղապետը, երևի, այն վայրերը ուղեկցեց Տիգրան Ավինյանին, որտեղ որ պետք է մարդիկ սուր հարցադրումներ չուղղեին փոխքաղաքապետին։ Հետաքրքիր է, թե մեր թաղապետը, թե Տ. Ավինյանը, եթե այս շենքում իրենց տուն տային, արդյո՞ք կապրեին։ Վստահ ենք, ձրի էլ տային, չէին համաձայնվի, որովհետև, եթե տեսնեին, կգերադասեին ֆիննական դոմիկում ապրեին, քան էս խորդանոցից ավելի վատ վիճակում գտնվող շենքում։ Հիմա չգիտենք՝ ինչ կլինի այս շենքի ճակատագիրը, ինչ կլինի արտակարգ դեպքեր լինելու դեպքում, բայց որ Տիգրան Ավինյանն ու իր թիմը մտածելու տեղ ունեն, դա փաստ է։ Եթե մի քիչ սիրեն Երևանը ու առաջնորդվեն մեծն թամանյանական ոճով, ապա այս շենքը օր առաջ պետք է հիմքից ապամոնտաժվի։ Սա մենք ասում ենք՝ ոչ թե նախանձից ելնելով, այլ սիրելով Երևանն ու երևանցուն։ Մենք գնահատում ենք քաղաքային իշխանությունների կատարած բոլոր լավ գործերը, սակայն մի վատ գործ ստվեր է նետում լավ գործի վրա»։
Ի դեպ, նշված շենքի կառուցման վերաբերյալ հրապարակում է կատարվել նաև Irakanum.am էլեկտրոնային լրատվամիջոցի մեր գործընկերների կողմից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12757 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ