211652_close_icon
views-count877 դիտում article-date 18:50 07-10-2014

Կկայանա Հայաստանի Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն: Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն:

Նմանատիպ նյութեր