211652_close_icon
views-count1402 դիտում article-date 08:16 16-11-2024

Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարևոր որոշումները կայացվում են միասին, ամբողջ ընտանիքով: Այս տրամաբանությունից ելնելով՝ «Ամերիաբանկն» առաջարկում է «միասին որոշել», թե 2025թ. Հայաստանում որ ոլորտներին է ուղղվելու բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի բյուջեի 100 մլն ՀՀ դրամը: Դրա համար բանկը նախաձեռնել է քվեարկություն՝ առաջարկելով հետևյալ յոթ ուղղությունները՝ «Առողջ սերունդ» (խրոնիկական և կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելուն ուղղված ծրագիր), «Կրթություն», «Կայուն զարգացում» (ծրագիր, որը նպաստելու, որ այսօր ու ապագայում մեր սերունդներն ապրեն առողջ, կայուն և կանաչ միջավայրում), «Փոքր և միջին բիզնես», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Գիտություն», «Մշակույթ», «Սպորտ»:
 
Նշվում է, որ քվեարկել կարող են բոլորը, սակայն «Ամերիայի» հաճախորդների քվեն կբազմապատկվի 10 անգամ. պարզապես պետք է քվեարկել MyAmeria հավելվածով: Ի դեպ, այս քվեարկությունը յուրատեսակ «լակմուսի թուղթ» է նաև այն առումով, թե ինչ ոլորտներ են նախընտրում մեր հանրության ներկայացուցիչները: Ուշագրավ է, որ երեկվա դրությամբ քվեարկողների մեծամասնությունը՝ մոտ 54 տոկոսը, նախընտրել էր «Առողջ սերունդ» ծրագիրը, երկրորդ տեղում «Կրթությունն» է, երրորդ տեղում՝ «Գիտությունը»: Հավելենք, որ 2008թ.-ից ի վեր «Ամերիաբանկը» կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և բարեգործությանն է ուղղել շուրջ 2,7 մլրդ դրամ: 2025 թ. համար նախատեսված 100 մլն դրամի՝ որևէ ոլորտի հասցեական ուղղորդման համար կարող է էական նշանակություն ունենալ յուրաքանչյուրի քվեն:
 
Ի դեպ, նրանք, ովքեր քվեարկել են, բայց դեռ «Ամերիաբանկի» հաճախորդ չեն, կարող են միանալ բանկի «մեծ ընտանիքին», ներբեռնել MyAmeria հավելվածը ու ևս մեկ անգամ քվեարկել հավելվածով. նրանց քվեն նույնպես կբազմապատկվի 10 անգամ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր