211652_close_icon
views-count1144 դիտում article-date 16:53 10-11-2024

ԱԷՄԳ-ի ղեկավարը Իրանում կհանդիպի երկրի կառավարության ներկայացուցիչների հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:

«Կարևոր է, որ մենք էական առաջընթաց գրանցենք 2023 թվականի մարտին Իրանի հետ համաձայնեցված համատեղ հայտարարության իրականացման գործում: Իմ այցը Թեհրան շատ կարևոր կլինի այդ առումով» - ասել է Գրոսսին:

Խոսքը համագործակցության միջոցառումների մասին է, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու գործում ԱԷՄԳ-ի օգնության համար։

 Համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը կամավոր թույլ կտա ԱԷՄԳ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգման և մոնիթորինգի գործողություններ։

Նմանատիպ նյութեր