211652_close_icon
views-count808 դիտում article-date 15:46 09-11-2024

Լիտվայի նախագահն ակնարկում է Վրաստանի ընտրությունների միջազգային հետաքննության մասին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է միջազգային հետաքննության անցկացման անհրաժեշտության մասին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված։

«Իրավիճակը Վրաստանում խոր անհանգստություն է առաջացնում։

Ռուսաստանի ծավալուն միջամտությունն ընտրական գործընթացներին կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Շտապ անհրաժեշտ է անկախ միջազգային հետաքննություն կատարել։

Մենք պետք է համերաշխ լինենք Վրաստանի ժողովրդի հետ, որը ձգտում է ապրել դեմոկրատական եւ ազատ հասարակությունում»,- գրել է Լիտվայի նախագահը Х սոցիալական ցանցի իր մկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում կառավարող «Վրացական երազանք»-ը մեծամասնություն է կազմել։

Մինչդեռ ընտրությունների արդյունքներին չհամաձայնող ընդդիմությունը ազդարարել է երկրում բողոքի ակցիաների անցկացման մասին։

Նմանատիպ նյութեր