211652_close_icon
views-count1906 դիտում article-date 09:50 13-05-2015

Ում է ակնարկում Կարեն Կարապետյանը՝ հայտարարությունից պարզ չի դառնում. ՉԻ

««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբոր՝ ՌԴ-ում խոշոր գործարար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության բանակցությունների վերջին փուլում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կարապետյանը կմտածի գործարքի մասին միայն այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացը կազմակերպվի մինչև ընկերության վաճառքը: Այսինքն՝ հին սեփականատերը պետք է կատարի վերջին վատությունն ու հեռանա, իսկ նոր կառավարիչը կգա հնի սխալներն ուղղելու՝ հնից ժառանգություն ունենալով թանկ էլնկտրաէներգիա: Հենց այս իրողությունն է, որ երեկ Կարեն Կարապետյանին հնարավորություն է տվել «դուխով» հայտարարություն անելու, թե իրենք որևէ առնչություն չունեն մասնավոր կառույցի կուտակած պարտքերի, ժամանակին այդ կառույցի առողջացմանն ուղղված քայլերի բացակայության կամ անարդյունավետության, առավել ևս՝ ստեղծված անհեթեթ վիճակից դուրս գալու՝ իրենց համար բացարձակ անընդունելի միջոցի՝ սակագնի թանկացման հետ: Հայտարարությունը բավականին ուշագրավ է, և դրանում շեշտադրումներ կան այն մասին, որ իրավիճակի պատասխանատուներին պետք է փնտրել այլ շրջանակներում: Ում է ակնարկում Կարեն Կարապետյանը՝ հայտարարությունից պարզ չի դառնում»,–գրում է թերթը։

Նմանատիպ նյութեր