211652_close_icon
views-count1504 դիտում article-date 17:17 07-11-2024

ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ևս երկու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Առաջարկվում է՝ օրենքի հավելվածում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:

Նմանատիպ նյութեր