757 դիտում
18:50 06-11-2024
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը․ դատարանը վերացրեց սահմանափակումը
Դատարանն այսօր վերացրել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու արգելքը: 7 ամիս դադարից հետո նրանք կվերադառնան եթեր։
«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էին անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է, որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Դատական նիստը հետաձգվեց։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
15:37 03-06-2024
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
Այս բաժնից
895 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
682 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու