211652_close_icon
views-count1219 դիտում article-date 15:26 03-11-2024

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 101 իսրայելցիներից ողջ են միայն 51-ը

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 101 իսրայելցիներից ողջ են մնացել միայն 51-ը, գրում է Israel Hayom-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների ունեցած հետախուզական տվյալները։ Նախկինում Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին 37 պատանդների մահը։ Փոխանցում է Tert.am-ը։

Պատանդների մահվան մասին տեղեկատվությունը հիմնված է հետախուզական տվյալների վրա։ 

Այնուամենայնիվ, իսրայելցի պաշտոնյաները ենթադրում են, որ հաշվի առնելով այն ծանր պայմանները, որոնցում ՀԱՄԱՍ-ը պատանդներ է պահում ավելի քան մեկ տարի, փրկվածները կարող են էլ ավելի քիչ լինել:

Պատանդներն առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք ներխուժել էին Իսրայելի տարածք, հարձակվել էին Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Կիբուց Ռեյմ երաժշտական փառատոնի այցելուների վրա: Այդ օրը պաղեստինցի զինյալները առևանգել են 253 իսրայելցիների և տարել անկլավ։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել բանակցությունների ընթացքում։ 

Նմանատիպ նյութեր