211652_close_icon
views-count1204 դիտում article-date 20:00 28-10-2024

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին

Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է գործողությունը  Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում, որն ինչպես հայտարարել է իսրայելական կողմը, ուղղված էր ՀԱՄԱՍ-ի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական զորքերը դուրս են բերվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցից՝ ավարտելով ուրբաթ օրը սկսված գրոհը ՀԱՄԱՍ-ի օպերատորների դեմ, որի արդյունքում կան ձերբակալվածներ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցից տարհանման ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ։ 

Նմանատիպ նյութեր