211652_close_icon
views-count1147 դիտում article-date 12:50 27-10-2024

Իրանը չպետք է սխալվի և պատասխանի Իսրայելի հարվածներին. Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ  Իրանի պատասխան հարվածն Իսրայելին սխալ կլինի: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Փոխանցում է Tert.am-ը։

Օսթինn իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ զրույցում հույս է հայտնել, որ Իրանը զերծ կմնա իսրայելական հարվածներին պատասխանելուց, քանի որ դա Թեհրանի կողմից «սխալ» կլինի:

Բացի այդ, Օսթինն ընդգծել է, որ Իսրայելի վերջին հարձակումը պետք է նշանավորի երկու երկրների միջև փոխադարձ հարվածների ավարտը։

Նախօրեին Իրանը հայտարարել էր, որ համարժեք պատասխան կտա հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի կողմից իր տարածքին հասցված հարվածներին: Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:

Նմանատիպ նյութեր