211652_close_icon
views-count892 դիտում article-date 15:39 26-10-2024

Մեծ Բրիտանիան հայտնել է, որ Իրանը «չպետք է» արձագանքի Իսրայելի հարվածներին

Մեծ Բրիտանիան Թեհրանին կոչ է արել պատասխան միջոցներ չձեռնարկել Իսրայելի ավիահավածներին, տեղեկացրել է PA Media-ն։

Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ «ուշադիր» հետեւում է իրավիճակի զարգացմանը Մերձավոր Արեւելքում Իրանի տարածքին շաբաթ առավոտյան հասցված հարվածներից հետո։
Ելույթ ունենալով Սամոայում հրավիրված մամուլի ասուլիսում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է. «Ես հստակ հասկանում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել իրանական ագրեսիայից, եւ ես նաեւ հստակ հասկանում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային թեժացումից եւ բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել»։

«Իրանը չպետք է արձագանքի»։ Մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների հետ ապաթեժացման ուղղությամբ ամբողջ տարածաշրջանում»,- ավելացրել է նա։
Շաբաթ առավոտյան Մեծ Բրիտանիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կառավարությունն աջակցում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»՝ «միջազգային հումանիտար իրավունքը» պահպանելու պայմանով։
«Հետագա թեժացումը չի համապատասխանում ոչ մեկի շահերին»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր