1000 դիտում
09:25 24-10-2024
Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն Սարգսյանը՝ Թրամփի հայտարարության մասին
Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ:
Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.
«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
11:20 14-09-2023
Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Փաշինյան
Այս բաժնից
481 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
511 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1126 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN