Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան. Tert.am
«Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/03/14/yerevan/3236554?fbclid=IwAR1Y8QI-2MadivqYuQSNf8DpHjspna47ki98HgPjVhTyw7wlyqFsOoFdwH8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
««Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ, «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,-մանրամասնեց նա:
Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին ցուցանիշ ներկայացնել չի կարող, բայց բնական է, որ ուղևորահոսքի նվազում կլինի:
Նա նաև հիշեցրեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: