211652_close_icon
views-count2098 դիտում article-date 16:27 22-10-2024

Խոշոր հրդեհ՝ Եղվարդ քաղաքում հայտնի խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի խմորիչի գործարանում հրդեհ է բռկնվել:  

Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 2, ապա՝ թիվ 12 փրկարարական ջոկատից՝ ևս 2 մարտական հաշվարկ:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ս. Ստեփանյանը:

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատսխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Հակոբյանը:

Պարեկները նույնպես ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլ նաև հրշեջերի հետ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում են, դեպքի փաստով էլ ձևակերպվում են փաստաթղթեր, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է նաև սեփականատիրոջ ինքնությունը:  

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր