slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count42610 դիտում article-date 10:37 22-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց  և գլխիվայր հայտնվել դաշտում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյան և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վիգեն Հակոբյանն ու Տարոն Սահակյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիակոնւթյան Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:  

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել ու ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի գործողություն չի կատարել՝ ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր