211652_close_icon

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

views-count1291 դիտում article-date 20:38 21-10-2024
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ (2017-2022) Իլիր Մետային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է RBK-ն, վկայակոչելով ալբանական NOA լրատվամիջոցին, այս մասին հայտարարել է Իլիր Մետայի փաստաբան Գենց Յոկուտայը։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ Մետային մեղադրում են երեք հոդվածով՝ կոռուպցիայի, փողերի լվացման և չհայտարարագրելու համար։ 

Նա ձերբակալությունը  քաղաքական է որակել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հերքում է առաջադրված մեղադրանքը։

Նմանատիպ նյութեր