211652_close_icon
views-count1294 դիտում article-date 20:53 19-10-2024

G7-ի երկրների պաշտպանության նախարարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնմանն ուղղված հարցեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Կիևին ավելի մեծ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Քննարկելու ենք, թե ինչ կարող ենք անել Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնման, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», - ասել է Ռյուտեն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն Իտալիայում կմասնակցի G7-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր