1017 դիտում
19:48 23-02-2015
Քննարկվել են ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Հովիկ Աբրահամյանն արդյունավետ եւ բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց եւ թափանցիկ եւ իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսեւորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ եւ օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
442 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
595 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ