77785 դիտում
19:37 18-10-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 6 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «Nissan Tiida»-ի առջևի ձախ կողմի անվահեծանը կոտրվել է։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
Վթարի մաիսն ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորներից մի քանիսին իրենց հետ օգնություն է ցուցաբերել Կոտայքի մարզի բնակիչ, Հայաստանում բազմաթիվ բարեգործական ակցիաներ իրականացնող Տարոն Սարգսյանը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+