211652_close_icon
views-count1468 դիտում article-date 20:29 15-10-2024

Գյումրիի դպրոցներից մեկի երկու աշակերտներ վիճաբանել են․ նրանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում. aravot.am

Aravot.am-ը գրում է. Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են քննել սեպտեմբերի 29-ին Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի բարձր դասարանցի երկու տղաների միջև տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում նրանցից մեկը հայտնվել է Գյումրիի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ 

Մեր տեղեկություններով, Գյումրիի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքից ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի մոտից հիվանդանոց է տեղափոխվել այդ նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մ․Պ․-ն։ Նրա մոտ ախտորոշվել է «հեմորագիկ շոկ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ամրակային առաջնային գծով 2-րդ, 3-րդ միջկողային տարածքի կտրած արյունահոսող վերք»:

 ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Ուռուշանյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 16.15-ին նշված դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Մ․Պ․-ի և 9-րդ դասարանի աշակերտ Մ․ Դ․-ի միջև։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր