211652_close_icon
views-count742 դիտում article-date 20:11 15-10-2024

Մակունցը Կանզասի նահանգապետի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել

Ս. թ. հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով աշխատանքային այցով գտնվել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի Գեներալ-մայորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությանը: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 
 
Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին:

Նմանատիպ նյութեր