211652_close_icon
views-count1231 դիտում article-date 15:47 14-10-2024

Արդարադատության նախարարի նոր թեկնածուներ կան

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածության համար քննարկվում են մի քանի նոր թեկնածուների անուններ:

Մասնավորապես՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի անունները:

Նկատենք, որ Սուրեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, Արմեն Խաչատրյանը իրավագիտության մասնագետ է, Նազելի Բաղդասարյանը ևս ունի իրավագետի կրթություն:

Կուսակցության առաջիկա վարչության նիստում հավանաբար նրանցից մեկը կընտրվի արդարադատության նախարար:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատում է՝ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։

Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:

Նմանատիպ նյութեր