211652_close_icon
views-count1213 դիտում article-date 14:35 14-10-2024

ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Չինաստան՝ բանակցելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել է Պեկին: Նրա այցի նպատակն է Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանակցելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ։

Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը ողջունել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին։

Նմանատիպ նյութեր