36834 դիտում
17:37 05-07-2018
Սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու: Հարցը քննարկվում է Կառավարությունում, այս մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ-ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը: Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի և նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու: Գտնվելու են այլ լուծումներ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ քանի որ հարցը ներկայում քննվում է Կառավարությունում, հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն լուծման ձևերը:
Նա վստահեցրեց՝ առաջիկայում կունենանք միջանկյալ լուծում: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում: Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ լուծման գործընթացը տարիներ կտևի:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
23:17 23-10-2023
Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար միաձայնության մասին
1351 դիտում
14:35 14-10-2024
ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Չինաստան՝ բանակցելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ
Այս բաժնից
1048 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3205 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1213 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան