1177 դիտում
11:18 13-10-2024
Լիտվայում խորհրդարանական ընտրություններ են
Կիրակի օրը Լիտվայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ․ Սեյմում տեղերի համար պայքարում են 14 քաղաքական կուսակցություն և մեկ կոալիցիա։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին, և փակվելու են երեկոյան 20-ին, հայտնում է Delfi-ն։ Փոխանցում է News.am-ը։
Կիրակի օրը Լիտվայի Սեյմի ընտրությունների ընթացքում ամբողջ երկրի տարածքում աշխատում է հանձնաժողովների շուրջ 16000 անդամ, իսկ ընտրությունների թափանցիկությանը հետևում է 3100-ից ավելի դիտորդ, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նախնական տեղեկություններով, վաղաժամկետ քվեարկության երեք օրվա ընթացքում արդեն քվեարկել է ավելի քան 174 հազար ընտրող։ Ընտրություններին մասնակցությունը հասել է 7,4 տոկոսի։
Լիտվայի խորհրդարանում կընտրվի 141 պատգամավոր։ Բազմամանդատ ընտրատարածքներում 70 տեղի համար պայքարում է 1721 թեկնածու, իսկ միամանդատ ընտրատարածքներում 71 տեղի համար՝ 699 թեկնածու: Մանդատների համար պայքարում է 14 կուսակցություն և մեկ կոալիցիա՝ «Հանուն Լիտվայի» դեմոկրատական միությունը, «Ազատություն» կուսակցությունը, Ազատականների շարժումը, Լիտվայի լեհերի ընտրական ակցիա՝ քրիստոնյա ընտանիքների միությունը, Լիտվայի ժողովրդական կուսակցությունը, Լիտվայի տարածաշրջանների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Լիտվայի գյուղացիների և կանաչների միությունը, Լիտվայի կանաչների կուսակցությունը, Ազգային միավորումը, «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, «Նեմանի արշալույս» քաղաքական կուսակցությունը, Ժողովրդի և արդարության միությունը, Հայրենիք միությունը - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ և Խաղաղություն կոալիցիան:

Նմանատիպ նյութեր
10407 դիտում
10:52 24-06-2018
Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են
1688 դիտում
23:20 01-04-2014
Տիմոշենկոն պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն
1374 դիտում
10:43 08-06-2014
Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը