211652_close_icon
views-count4495 դիտում article-date 22:38 08-10-2024

Կոմիկ դերասանի համար չկա Հայաստան, իր հայրենիքը կնոջ ծագման երկիրն է, ամբողջ կապիտալն այնտեղ է հավաքում. Խաչատրյան. armtimes.com

Համացանցում ակտիվ քննարկվում և քննադատվում է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի՝ մոնոներկայացումից հայտնված կադրը, որտեղ վերջինս հումորով ծաղր ու ծանակի է ենթարկում Հայաստանի քարտեզը՝ այն ներկայացնելով առանց Սյունիքի մարզի:

4000-20,000 դրամ արժեցող «Պետական գաղտնիք» կոչվող մոնոներկայացման վերոնշյալ դրվագը օգտատերերը համարում են անարգանք Հայաստանի պետականության և ժողովրդի նկատմամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ Մարությանն այս կերպ նպաստում է ադրբեջանական պրոպագանդիստական թեզերի տարածմանը՝ դառնալով այդ երկրի «խոսնակը»:

Նրանց խոսքով՝ նման զգայուն հարցերը չի կարելի դարձնել հումորի և երգիծանքի առարկա՝ դրանով հարված հասցնելով երկրին և սեփական ժողովրդին:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարությանի մոնոներկայացմանը և մասնավորապես տարածվող կադրին, կարծիք է հայտնում, որ Մարությանը որպես դերասան այլևս գոյություն չունի, և իր մոնոներկայացումներին քաղաքական ենթատեքստեր է հաղորդում, որ լսարան հավաքի:

«Երեք տարի քաղաքապետարանում և քաղաքական դաշտում լինելով ծաղրի առարկա՝ այժմ որոշել է ծաղրել Հայաստանը, որպեսզի ուրախացնի իր քաղաքական տերերին։ Սակայն որպես դերասան էլ նա վերացած է»,- ասում է Խաչատրյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր