211652_close_icon

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

views-count1318 դիտում article-date 18:48 07-10-2024
Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ  ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունը ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝   մոտ 210։ Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- Ուշակովի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։

Նմանատիպ նյութեր