211652_close_icon
views-count1600 դիտում article-date 22:51 06-10-2024

Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքի վրա, որում, զինվորականների տվյալներով, եղել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված կազմավորումների անդամներ։

Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախային ավիահարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ շենքը եղել է ՀԱՄԱՍ-ի արմատականների շտաբը։

«Հրամանատարության և կառավարման կենտրոնը գտնվում էր մի համալիրի ներսում, որը նախկինում ծառայել է որպես «Խալիֆա բեն Զայեդ»դպրոց Գազայի հատվածի հյուսիսում։ Այս շտաբն օգտագործվել է արմատականների կողմից Իսրայելի պաշտպանության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բանակը հայտարարել է, որ հարվածից առաջ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու համար տեղի խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը, ներառյալ ճշգրիտ կառավարվող զինամթերքի օգտագործումը և լրացուցիչ հետախուզական տվյալների հավաքագրումը:

Նմանատիպ նյութեր