211652_close_icon
views-count1309 դիտում article-date 20:46 06-10-2024

Բագրատ Սրբազանն ու հանրահավաքի մասնակիցները շարժվում են Սահմանադրական դատարան

Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: 

«Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»,- ասաց նա։

Նա նաեւ Սահմանադրական Դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին հրավիրեց  Սահմանադրական դատարանի առջև:

Բագրատ Սրբազանը  հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի առջեւ կհայտարարեն հետագա անելիքների մասին:
:

Նմանատիպ նյութեր