Կիևում հանրահավաքի մասնակիցները պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջում են նախագահ Պ. Պորոշենկոյի հրաժարականը: Այս մասին հայտնում է УНН լրատվականը:
Ցուցարարները մասնավորապես առաջարկում են կառավարությանը տալ մեկ շաբաթ` երկրում տնտեսական իրավիճակի շտկման համար, իսկ հակառակ դեպքում` հրաժարական տալ:
Բացի այդ, նրանք պահանջում են Դոնբասում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողությունների բոլոր ղեկավարներին փոխել: