1078 դիտում
13:21 05-10-2024
Ռուսաստանը նախատեսել է երեք տարում բանակ տանել 225 հազար պայմանագրային ծառայողի
Առաջիկա երեք տարիներին ՌԴ ՊՆ-ն նախատեսել է բանակ տանել 225 հազար նոր պայմանագրային զինծառայողի, վկայում է բյուջեի նախագծի վերլուծությունը, որն իրականացրել է «Важные истории»-ն։ Փաստաթղթում նշված է, որ միանվագ վճարով պայմանագրի կնքման համար ռազմական գերատեսչությունը նախատեսել է 90 մլրդ ռուբլի։
Այսօրվա դրությամբ դաշնային միանվագ վճարը ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագրի ստորագրման համար կազմում է 400 հազար ռուբլի։ Գումարն ավելացվել է Վլադիմիր Պուտինի 2024թ. հուլիսի 31-ի հրամանագրով, մինչ այդ վճարը կազմում էր 195 հազար ռուբլի։ Եթե դրամական մոտիվացիայի չափը անփոփոխ մնա, հատկացվող 90 մլրդ ռուբլին թույլ կտա ներգրավել 225 հազար նոր պայմանագրայինի երեք տարով։ Նախկին գումարին՝ 195 հազար ռուբլի, վերադարձի դեպքում կարելի կլինի հավաքել մոտ 461,5 հազար մարդ, հաշվել է պարբերականը։
Ընդ որում, հնարավոր է նախատեսված ծախսերի աճ. միայն 2024թ. առաջին կիսամյակում նոր պայմանագրայիններին վճարելու համար ծախսվել է ավելի քան 32 մլրդ ռուբլի, ինչը գերազանցում է հաջորդ ողջ տարվա համար հատկացվող բյուջեն։
2023թ. ամռանը իշխանությունները զգալիորեն ավելացրել են միանվագ վճարները։ Այն բանից հետո, երբ Պուտինը բարձրացրեց դաշնային վճարը մինչեւ 400 հազար ռուբլու, Ռուսաստանի 47 շրջաններ եւս բարձրացրին տարածաշրջանային վճարները։ Դրանց չափն այժմ միջինը կազմում է 596 հազար ռուբլի, ինչը 3,6 անգամ ավելի է, քան 2022թ. վերջին։ Այնպիսի շրջաններում, ինչպիսին են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սվերդլովսկի մարզը եւ Կարաչաեւո-Չերկեսիան, վճարների ընդհանուր գումարը նոր պայմանագրայինների համար գերազանցում է 2 մլն ռուբլին։
2023թ. ամառ-2024թ. հունիս շրջանում ընդհանուր վճարները Ուկրաինա ներխուժածների համար, ներառյալ վիրավորվելու եւ զոհվելու փոխհատուցումները, կազմել են 3 տրլն ռուբլի։ Դա Ռուսաստան ռեկորդային ռազմական բյուջեի (10,8 տրլն ռուբլի) մոտ մեկ երրորդն է եւ դաշնային բյուջեի 8 տոկոսը։
ՌԴ իշխանությունների ցանկությունը՝ բանակ ներգրավել որքան հնարավոր է շատ պայմանագրայինների, բացատրվում է զգալի կորուստներով, որոնք Ռուսաստանը կրում է Ուկրաինայում։ Ամերիկյան հետախուզությունը 2023թ. օգոստոսին գնահատել էր ռուսական կորուստները՝ 360 հազար մարդ, որոնցից 120 հազարը սպանվել է։ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ ընթացիկ տարվա հունիսի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն կորցրել է ավելի քան 130 հազար սպանված եւ մոտ նույնքան էլ վիրավոր։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն մայիսին հայտնել էր 150 հազար զոհված ռուս զինվորների մասին։
Բրիտանական հետախոզության տվյալներով՝ 2024թ. սեպտեմբերի դրությամբ ռուսական բանակի կորուստներն Ուկրաինայում հասել են 610 հազարի, ինչը գերազանցում է Ռուսաստանի բոլոր պատերազմներում կրած կորուստները Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից։ Այս թվերը համադրելի են այնպիսի խոշոր քաղաքների բնակչության հետ, ինչպիսին են Վլադիվոստոկը, Իրկուտսկը կամ Խաբարովսկը։ Նրանցից 200 հազարը սպանվել է, ինչը կարելի է համեմատել Հարավային Սախալինսկ կամ Պսկով քաղաքների բնակչության հետ։ Եվս 400 հազար զինվոր վիրավորվել է, ընդ որում՝ ծանր վիրավորված յուրաքանչյուր երկրորդը դարձել է անդամահատված հաշմանդամ, ավելի վաղ տեղեկացրել էր The New York Times թերթը։
ՌԴ ԶՈւ մեծածավալ կորուստները հիմնականում բացատրվում են հրամանատարության տակտիկայով, որը հետեւակին ուղարկում է գրոհի «մարդկային ալիքներով», նշել է բրիտանական հետախուզությունը։ Նրա տվյալներով՝ կորուստները փոխհատուցելու համար Ռուսաստանը նոր զինվորների մշտական հոսքի կարիք ունի, որոնց իշխանություններն ակտիվորեն որոնում են շրջաններում՝ առաջարկելով խոշոր բոնուսներ պայմանագիր կնքելու համար։
Ռուսական բանակին անհրաժեշտ է մոտ 30 հազար մարդ ամսական, որպեսզի վերականգնվեն մարտական կորուստները, օգոստոսին գրել էր Bloomberg-ը՝ հղում կատարելով Կրեմլի աղբյուրներին։ Ընդ որում, մարզերը չեն կարողանում հավաքել պլանով նախատեսվածի մեկ երրորդը, ինչը հանգեցնում է բանակի թվաքանակի կրճատման։ Արդյունքում՝ իշխանությունները մինչեւ տարեվերջ կարող են դիտարկել զորահավաքի նոր ալիքի հարցը, նշել են գործակալության երկու աղբյուրներ։

Նմանատիպ նյութեր
1342 դիտում
20:25 17-06-2021
Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային բանակ. Գագիկ Ծառուկյան. News.am
1208 դիտում
10:59 25-07-2022
Հայաստանում մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի
9745 դիտում
10:05 03-06-2024
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
769 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
856 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ