211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:39 03-10-2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:
 
Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:
 
Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը:

Նմանատիպ նյութեր