1747 դիտում
16:41 03-10-2024
«Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը 44-օրյա պատերազմին նվիրված՝ «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկան Լուսակերտի զորամասում
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավարը երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանն է, բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։
Սեպտեմբերի 29-ին «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով ՝ նվիրված 44-օրյա պատերազմին, հանդես եկան Լուսակերտի զորամասում։
Շատ ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից։ «Զինվորները երգեցին, պարեցին երեխաների հետ։ Անբացատրելի հուզիչ պահեր ապրեցինք, մեկ անգամ ևս վերապրելով Արցախի զորամասերի մեր համերգները։ Գրեթե բոլոր երգերը զինվորները երգում էին մեր երեխաների հետ։ Զինվորները անակնկալ էին պատրաստել մեզ համար։ Նրանք գեղեցիկ համերգային ծրագրով ողջունեցին մեզ։ Մենք մեծ բավականություն ստացած վերադարձանք» -իր խոսքը եզրափակեց գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են