211652_close_icon
views-count754 դիտում article-date 15:37 03-10-2024

Եղանակը Հայաստանում. առաջին ցրտահարությունները լեռներում եւ հյուսիսում

Հոկտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանները կանխատեսում են, որ կիրակի օրը կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +22+24։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+17, 
Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+23,  
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+23,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26, 
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +24+26, 
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+25,  
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+20։

Նմանատիպ նյութեր