Դոկու Ումարովին որոնում են Չեչնիայի լեռներում
Ահաբեկիչ Դոկու Ումարովին որոնում են Չեչնիայի լեռների անտառներում:
«Դոկու Ումարովը մահացած է: մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ չենք թողնելու նա ապրի մինչև Օլիմպիադա: Նար հետ միասին չեզոքացվել է ավելի քան 10 հանցագործնրա մերձավորներից: Այդ փաստը հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ապացույց: դա հատուկ ուժերի գործն է»,- հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նրա խոսքերով Ումարովի դին որոնում են Չեչնիայի լեռներում Ինգուշեթիայի հետ սահմանին:
Նշենք, որ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ հանդես գալով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովում՝ հաստատել էր ահաբեկիչ Դոկու Ումարովի ոչնչացման փաստը: