1048 դիտում
08:00 03-10-2024
Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի եւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ առաջարկում է կոալիցիա կազմել՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար:
Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակաբար զրույց է ունենում Սամվել Բաբայանի հետ, բայց թե վերջինս ինչ հանդիպումներ է ունենում եւ ինչ է քննարկում՝ տեղեկություն չունի: Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Սամվել Բաբայանը Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե, ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։
Սամվել Բաբայանն արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1378 դիտում
08:26 14-08-2024
ՔՊ-ն ներսում «մաքրում է» շարքերը. պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1963 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»