211652_close_icon
views-count2326 դիտում article-date 23:45 02-10-2024

Մաշտոցի պողոտայի 5 շենքում ջուր չկա․ համատիրությունը ձեռք է առնում բնակիչներին․ Oragir.News

Oragir.News-ի փոխանցմամբ՝ Մաշտոցի պողոտայի 5, 5Ա, 5Բ շենքերում, իբր վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, տեղի է ունեցել ջրանջատում։ Ի դեպ, համատիրությունն այս անգամ խողովակները վերանորոգելու որոշում կայացրել է ինքնուրույնաբար՝ առանց քաղաքացիների ահազանգի՝ պարզապես ելնելով նրանից, որ խողովակները փտած են։

Oragir.News-ին դիմած քաղաքացիների պնդմամբ, այս մասին քաղաքացիներին նախապես պատշաճ չի ծանուցվել։

Նախապես հայտարարել են, որ ջրանջատում լինելու է սեպտեմբերի 26-ին, բնակիչները ջուր են հավաքել, սակայն նշված օրը և հաջորդող օրերին ջրանջատում չի եղել։

Ապա մուտքի դռան վրա փակցվել է հայտարարություն, որ հոկտեմբերի 1-ին մի քանի ժամով ջուր չի լինելու։

Շենքերի ջուրը, սակայն, անջատել են այսօր առավոտյան` հոկտեմբերի 2-ին. առանց որևէ մեկին ծանուցելու համատիրության աշխատակիցները այցելել են շենք, անջատել ջրամատակարարումը, ջրագծերը վերանորոգել, ինչից հետո առանց վերականգնելու ջրամատակարարումը՝ հեռացել են։

Բնակիչների մեծ մասը մնացել է առանց ջրի, սակայն համատիրության բոլոր աշխատակիցները հրաժարվում են զբաղվել խնդրով։ Զանգերին պատասխանում են, ասում, որ ջրամատակարարումը կվերականգնվի 17։00-ին, սակայն այդպես էլ չի վերականգնվում, իսկ երկրորդ անգամ զանգելիս մարդկանց կոպտում են, հորդորում ևս մեկ անգամ ստուգել։ Գլխավոր ինժեներ Արթուր Արշակյանը, օրինակ, իրեն ուղղված զանգերին պատասխանել է, թե հիվանդ է, և այդ պահին ոչինչ անել չի կարող։

Նմանատիպ խուսափողական պատասխաններ են հնչել նաև մյուս աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում շենքը արդեն 24 ժամ է՝ ջուր չունի։

Ըստ բնակիչների` համատիրության աշխատակիցներն իրենց գործը ավարտել են, սակայն ալարել են ստուգել միացումները, ինչի հետևանքով շենքի մի մասը մնացել է առանց ջրի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր